ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի նպաստ վերարտադրողական առողջության բարելավման
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացման հարցերը։ Նշվեց, որ հաշվի առնելով հանրապետությունում վատթարացնող ժողովրդագրական իրավիճակի` մասնավորապես ծնելիության ցուցանիշի և բնական աճի կրճատումը (1990թ.- 80.039 ծնունդ, իսկ 2014թ.-43.340, բնական աճը` համապատասխանաբար 16.3 և 5.1) 2007թ. հուլիսի 26-ին ՀՀ Կառավարության թիվ 29 արձանագրային որոշմամբ հաստատվեց առողջապահության նախարարության կողմից մշակված վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագիրն ու գործողությունների ժամանակացույցը` համարվելով առաջնահերթություն։
Ռազմավարության իրականացման առաջին շատ կարևոր քայլն էր 2008թ. ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը, որը Հայաստանի Հանրապետությունում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումն իրավամբ դարձրեց անվճար, ինչը նպաստեց որակական ցուցանիշների բարելավմանը: Այսպես, եթե մայրական մահացության ցուցանիշը 1998-2000թթ. եղել է 39,9/100.000 կենդանածնության հաշվով, ապա 2014թ. 18,6/100.000 կենդանածնության հաշվով կամ նվազել է ավելի քան 2 անգամ: 2015թ. գրանցվել է մայրական մահացության աննախադեպ ցածր մակարդակ, 5 դեպք` մահացության ինդեքսը 13: Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի համեմատությամբ:
Հատկապես տպավորիչ են մանկական և նորածնային մահացության ցուցանիշների կրճատումը (մանկական մահացություն-2011թ.` 11,7‰, 2014թ.` 8,7‰, նորածնային մահացություն` 2011թ.` 8,4‰, 2014թ.` 6,7‰, որը հասանելի է հազարամյակի թիրախային ցուցանիշին)։
Առաջնային և երկրորդային անպտղության ցուցանիշը 1998թ. եղել է 32%։ Ժամանակակից հետազոտման ու բուժման, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների ներդրման շնորհիվ անպտղությունը կրճատվել է ավելի քան կրկնակի անգամ` 2014թ. կազմելով 14,9%։
Հանրապետության ամբողջ տարածքում ընտանիքի պլանավորման ծառայությունների ստեղծման, ժամանակակից հակաբեղմնավորիչների տրամադրման, բնակչության իրազեկման բարձրացման և բժշկական անձնակազմի գիտելիքների բարձրացման շնորհիվ 2,5անգամ նվազել է հղիության ընդհատումների թիվը, ինչը հանգեցրել է երկրորդային անպտղության 2,5 անգամ կրճատման, ինչպես նաև մայրական մահացության դեպքերի նվազեցման:
«Սա ամենից կանոնակարգված ոլորտն է, բայց մենք պետք է ավելին անենք ոչ միայն առողջապահական ցուցանիշների բարելավման, այլև ծնելիության ավելացման, հետևաբար և ժողովրդագրական ցուցանիշների բարելավման նպատակով»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Այնուհետև քննարկվեցին այն ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կարող են նպաստել այդ ցուցանիշների բարելավմանը։ Եղան բազմաթիվ առաջարկներ դեռահասների առողջության պահպանմանը, հղիության վարման և հսկողության բարելավմանը, հղիների ախտաբանության վաղ ախտորոշմանը և բուժման բարելավմանը, պրենատալ ախտորոշման, անհաս, ցածր քաշով և ախտաբանություններով նորածինների խնամքի, անպտուղ զույգերի հետազոտման և բուժման բարելավմանը, ինչպես նաև զույգերի մինչամուսնական հետազոտմանը և նախաբեղմնավորման խնամքի ներդրմանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։
Նշենք, որ ներկայումս մշակվել է և փորձաքննության փուլում է գտնվում 2016-2020թթ. վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի կառավարություն հաստատմանը:
24.02.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







